Gagik Khachatryan Art Gallery

Gagik Khachatryan

Գագիկ Խաչատրյան

կայքի մասին

Gagik Khachatryan

Գագիկ Խաչատրյան

կայքի մասին

Նկարել սկսել եմ ավելի քան 40 տարի առաջ։ 1980 թվականին ստեղծեցի յուղաներկով իմ առաջին բնանկարը։ Ես նկարում էի Սիսիան քաղաքին հարակից Բռնակոթ գյուղի լեռները։ Մի պահ ուժեղ քամին շուռ տվեց նկարը յուղաներկերով լի պալիտրայի վրա։ Երբ նկարի վրայից մաքրում էի ներկը, կտավի վրա նկատեցի մատուռի ուրվագիծ։ Հետագայում պարզվեց, որ այդ տարածքում առկա էին հին խաչքարեր՝ ծածկված խոտերով և հողով։ Սկզբնական հիասթափությունս անցավ, և ես ավարտեցի նկարը՝ անփոփող թողնելով նաև չեղած մատուռի ուրվագիծը։

Երևի պատճառներից մեկն էլ դա էր, որ հետագայում վերակառուցեցի Բռնակոթում գտնվող կիսաքանդ, ավելի քան երեք հարյուր տարվա մատուռը, որը մեր ընտանեկան պատմության անբաժանելի մասն է կազմում։

Ես սկսեցի ավելի լուրջ վերաբերվել նկարչությանը։ Այն, ինչ սկսվել էր որպես հոբբի, դարձավ կյանքի կարևոր բաղադրիչ։ Ես մասնագիտական կրթություն ստացա Մոսկվայի արվեստի համալսարանում։ Նաև նկարչության դասեր ստացա իմ հորեղբոր՝ հայտնի նկարիչ Արկադի Պետրոսյանի արվեստանոցում։

Նկարներն ունեն մոդեռնիզմի, աբստրակտ արվեստի, էքսպրեսիոնիզմի, սյուրռեալիզմի, ֆիգուրատիվ ոճի ուղղություններ և դրանց համադրություններ։